Քարդի Բին ներկայացրել է երկրպագուներին իր հսկայական առանձնատունը (տեսանյութ)

Ռեփեր Cardi B-ն ամուսնու՝ Offset-ի հետ իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր առանձնատան լուսանկարները, որոնք պարզապես ապշեցրել են երկրպագուներին։ «Շնորհակալություն գործակալին և Աստծուն, մենք այժմ տուն ունենք»,- ասում է Քարդի Բին՝ տեսանյութում ներկայաացնելով հսկայական առանձնատունը։

Հիշեցնենք, որ մինչ այդ երգչուհին ամուսնու հետ բնակություն էր հաստատում ամենաթանկարժեք հյուրանոցներում։
Լրագրողների հետ զրույցներից մեկում երգչուհին կատակել է՝ ասելով, եթե նրանք վաղուց ձեռք բերեին առանձնատուն ու չթափառեին թանկարժեք հյուրանոցներով, ապա հիմա գուցե Թրամփից էլ հարուստ լինեին։

Ռեփերն ու ամուսինը դժվարանում էին առանձնատուն ընտրել, որովհետև նրանց երկուսի ճաշակները բնակարանների հարցում երբեք չէին համընկնում։
Հիշեցնենք, որ Քարդի Բին Ջենիֆեր Լոպեսի հետ նկարահանվելով «Մերկապարուհիները» ֆիլմում, դարձել է 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։

https://www.instagram.com/p/B6eZaiyAsna/