Հայտնի է Լոս Անջելեսում տեղի ունեցած «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության արդյունքները, հայտնում է vogue.ua կայքը:
Արդեն հինգերերոդ տարին անընդմեջ միջոցառումը վարել է դերասան, ռեժիսոր, կատակերգու Ռիկի Ջերվեյսը:
Ստորև ներկայացվում են տարբեր անվանակարգերում «լավագույն»-ի տիտղոսին արժանացած մրցանակակիրների անունները:
«Լավագույն ֆիլմ» (դրամա)- «1917»
Լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ)– «Մի անգամ Հոլիվուդում»
«Լավագույն ռեժիսոր» – Սեմ Մենդես, («1917»)
«Դրամատիկ ֆիլմում լավագույն դերասան» – Հոակին Ֆենիքս, («Ջոկեր»)
«Դրամատիկ ֆիլմում լավագույն դերասանուհի» – Ռենե Զելվեգերի (Ջուդի)
Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ) – Թերոն Էջերթոն («Ռոքեթմեն»)
Լավագույն դերասանուհի (կատակերգություն կամ մյուզիքլ) – Ակվաֆինա («Հրաժեշտ»)
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» – Բրեդ Փիթ, («Մի անգամ Հոլիվուդում»)
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» – Լորա Դերն («Ամուսնական պատմություն»)
«Լավագույն սցենար» – Քվենտին Տարանտինո, («Մի անգամ Հոլիվուդում»)
«Ֆիլմի լավագույն երաժշտություն» – Հիլդուր Գուդնադոտիր («Ջոկեր»)
«Լավագույն երգ» – I’m Gonna Love Me Again, («Ռոքեթմեն»)
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» – «Կորած օղակ»
«Լավագույն օտարալեզու կինոնկար» – «Պարազիտները»
«Լավագույն հեռուսատեսային սերիալ»(դրամա) – «Ժառանգները»
Լավագույն հեռուստասերիալ (կատակերգություն կամ մյուզիքլ) – «Ֆլիբեգ»
Լավագույն մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմ – «Չեռնոբիլ»
«Դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասան» – Բրայան Կոքս, («Ժառանգները»)
«Դրամատիկ հեռուստասերիալում լավագույն դերասանուհի» – Օլիվիա Քոլման, («Թագ»)
«Հեռուստասերիալային լավագույն դերասան» (կատակերգություն կամ մյուզիքլ) – Ռամի Յուսեֆ, («Ռամի»)
«Հեռուստասերիալային լավագույն դերասանուհի» (կատակերգություն կամ մյուզիքլ) – Ֆիբի Ուոլլեր Բրիջ
«Մինի-սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասան» – Ռասսել Քրոու, (Ամենաբարձր ձայնը)
«Մինի-սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասանուհի» – Միշել Ուիլյամս, («Ֆոսսի/Վերդոն»)
«Հեռուստասերիալի, մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասան» – Ստելլան Սկարսգորդ («Չեռնոբիլ»)
«Հեռուստասերիալի, մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» – Պատրիսիա Արկետ, («Կեղծավորություն»)
«Հեռուստատեսային նվաճումների համար» – Էլեն Դեջեներես