Երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան հաստատել է իր սիրավեպը բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ։
Բացի այդ, սիրահարներն արդեն ծանոթացել են միմյանց ծնողների հետ և մտածում հարսանիքի մասին։
Օլգան հրապարակել է ռոմանտիկ լուսանկար Դավիթի հետ, որի մեկնաբանությունները հեղեղվել են երգչուհու երկրպագուների հաճոյախոսություններով ու ջերմ խոսքերով։
Սիրահար զույգը շարունակում է սոցիալական կայքերի իրենց էջերում հրապարակել ռոմանտիկ ու կրքոտ լուսանկարներ, որոնցից մեկի մեկնաբանություններում Բուզովան նշել է. «Ամուսին և կին»:
Ասղտային զույգի ընկերները լրագրողների հետ զրույցում բացահայտել են, որ Բուզովան արդեն պատրաստվում է հարսանյաց հանդեսին և ակտիվ զբաղվում է հարսանյաց զգեստի ընտրությամբ:
Հիշեցնենք, որ արդեն եթերում է Տիմուր Բատրուդինովի և Օլգա Բուզովայի մասնակցությամբ «Պլան Բ» հեռուստածրագիրը, որտեղ երկու հեռուստաստղերն աշխատում են գտնել իրենց համար երկրորդ կես: Նախագիծը սպառնում է ենթարկել Բուզովային իրավական պատասխանատվության, որովհետև համաձայն հեռուսատեսության հետ կնքած պայմանագրի՝ Բուզովան իրավունք չունի մինչև 2021 թվական բարձրաձայնել իր սիրային հարաբերությունների մասին:
Բուզովայի և Դավիթ Մանուկյանի սիրավեպի հանրայնացումից հետո «Պլան Բ» հեռուստածրագրի ռեյտինգն ընկել է 73%-ով: