Այս տարի աշխարհահռչակ «Louis Vuitton» բրենդը տոնելու է իր 165-ամյակը:
Լուի Վիտոնն ապրել է աղքատ ընտանիքում և ամեն կերպ փորձել է օգնել ատաղձագործ հորը, ով ամբողջ օրն աշխատում էր ընտանիքի բարեկեցության համար: Պատանի Լուին որոշում է լքել հայրենի տունն ու փորձել իր բախտը Փարիզում:
Փարիզում նա աշխատանքի է ընդունվում ճամփորդական պայուսակներ պատրաստող վարպետի մոտ։ Այն ժամանակ ճամպրուկներ դեռևս չկային։ Դրանք նախագծեց և ստեղծեց ինքը՝ Լուին։ Նրա ստեղծած ճամպրուկները հեղաշրջիչ ազդեցություն ունեցան նորաձևության ոլորտում։
1854 թվականին նա հիմնադրեց իր առևտրի տունը:
Ապրանքանիշի զարգացման պատմության մեջ մեծ ավանդ ունի ընկերության գեղարվեստական ղեկավարը՝ Մարկ Ջեկոբսը, ում տնօրինության ժամանակահատվածում կազմակերպությունը մեծացրեց իր արտադրության ծավալը՝ զբաղվելով շրջազգեստների, կոշիկների, աքսեսուարների և ոսկերչական իրերի արտադրությամբ։
Այսօր «Louis Vuitton» ապրանքանիշը ներկայացված է ավելի քան 53 երկրներում։
«Louis Vuitton» -ի վերջին ցնցող նորություններից է կահույքի հավաքածուն, որն առանձանանում է իր յուրահատկությամբ ու բարձրաճաշակությամբ:
«Louis Vuitton Objets Nomades» հավքածուի դիզայներ Մարսել Վանդեսն ասել է․ «Ճամփորդությունն ամենամեծ նվերն է, որը կարող ենք մատուցել ինքներս մեզ: Հենց ճանապարհորդության շնորհիվ եմ ես ոգեշնչվել ու ստեղծել կահույքի այս հավաքածուն: Այն տարբեր ազգերի նախասիրությունների, հավատալիքների, խորհրդանիշերի խառնուրդ է: Իմ այս քայլով ես նպաստում եմ գլոբալիզացմանը: Երբ դու տանը նստում ես աֆրիկական զարդանախշերով բազմոցի վրա, Աֆրիկան դադարում է այդքան հեռու ու օտար թվալ»:
«Louis Vuitton Objets Nomades» հավաքածուի կահույքն այսօր համարվում է աշխարհում ամենաթանկարժեքը: