Ալ Պաչինոն ընկել է BAFTA մրցանակաբաշխության կարմիր գորգով անցնելիս (լուսանկարներ)

Կիրակի Լոնդոնի «Ալբերտ Հոլ» սրահում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակի շնորհման 73-րդ արարողությունը, որին ներկա են եղել բազմաթիվ աստղեր:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, հյուրերի շարքում է եղել նաև հոլիվուդյան գերաստղ Ալ Պաչինոն, որը, սակայն, անհարմար դրության մեջ է հայտնվել՝ ընկնելով կարմիր գորգի վրա:

Նշվում է, որ 79-ամյա Պաչինոյին ուղեկցել է երիտասարդ ընկերուհին՝ Մեյթալ Դոհանը, որը, տեսնելով` ինչպես է դերասանն ընկնում, վախեցել է: Սակայն կինն արագ կողմնորոշվել է ու Ալ Պաչինոյին օգնել վեր կենալ:
Բարձրանալուց հետո «Կնքահայրը» ֆիլմի աստղը շրջվել է լրագրողների և հավաքվածների կողմը՝ ձեռքերի շարժումով ցույց տալով, որ իր հետ ամեն ինչ կարգին է:

Աղբյուրը հավելում է, որ Պաչինոն «Իռլանդացին» ֆիլմում Ջիմի Հոֆայի կերպարը մարմնավորելու համար առաջադրված է եղել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում, սակայն չի հաղթել: Այս անվանակարգում մրցանակը շնորհվել է Բրեդ Փիթին («Մի անգամ Հոլիվուդում»):