Ալյոնա Շիշկովան խոստովանել է՝ ով է իր նոր ընտրյալը

Տիմատիի նախկին հարսնացուն՝ Ալյոնա Շիշկովան, ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարով ու խոստովանել, որ հանդիպում է «ВКонтакте»-ի հիմնադիր, միլիոնատեր Պավել Դուրովի հետ։

Լուրերը, որ Տիմատիի նախկին ընկերուհին հանդիպում է Դուրովի հետ, արդեն մոտ մեկ տարի է շրջանառվում էին:
Վերջապես, Շիշկովան հաստատել է այդ տեղեկությունը՝ Փարիզում սիրելիի հետ համատեղ հանգստից լուսանկար հրապարակելով։
«Ամեն ինչ բարդ է», – լուսանկարին կից նշել է Ալյոնան:
Դուրովին տեսել են նաև Ալյոնա Շիշկովայի ծննդյան տոնին, որը տեղի է ունեցել Դուբայում:

Ավելի վաղ «Дом-2» հեռուստածրագրից հայտնի Օլեգ Մայամին իր ինստագրամյան էջում կիսվել էր տեսանյութով, որտեղ ծնկաչոք ամուսնության առաջարկություն էր անում Ալյոնային։ Սակայն թե ինչ պատասխանեց Ալյոնան, այդպես էլ երկրպագուները չիմացան։