Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց տվել է հետևյալ մեկնաբանույթւոնը. «Սիրեցի այս նկարները»։
Դերասանուհին նաև հայտնել է, որ լուսանկարների հեղինակն իր խաղընկերուհին՝ դերասանուհի Վիկտորյա Սահակյանն է: Նշենք, որ նրանք այժմ նկարահանվում են «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում։
Օրեր առաջ էլ դերասանուհին իր սիրելիի՝ Հրաչ Տարոյանի հետ է նոր ջերմ և ռոմանտիկ լուսանկարներ հրապարակել։ Ի դեպ, վերջին շրջանում Մարինկան հաճախ է սիրեցյալի հետ հետաքրքիր և ուշագրավ լուսանկարներ հրապարակում, որոնք արժանանում են դերասանուհու ինստագրամյան հետևորդների գովեստի խոսքերին։