Թոմ Հոլլանդը բացահայտել է Սարդ մարդու մասին նոր ֆիլմի մանրամասները

Ամերիկացի դերասան Թոմ Հոլանդը բացահայտել է Marvel-ի կոմիքսներից Սարդ մարդ սուպերհերոսի մասին ֆիլմի երրորդ մասի մանրամասները, հաղորդում Է ET Canada-ն:

«Մենք նկարահանումները կսկսենք այս տարվա հունիսին՝ Ատլանտայում։ Ինչ վերաբերում է Marvel-ի այլ նախագծերում իմ հայտնվելուն, վստահ չեմ, որ ստուդիայում ինձ նման առաջարկ կանեն»,- մեկնաբանել է Հոլանդը։

Դերասանը հաստատել է, որ ամերիկացի դերասանուհի Զենդայա Քոուլմանը կրկին հանդես կգա ֆիլմում։ Նախորդ ֆիլմերում նա խաղացել է Փիթեր Փարքերի ընկերուհու դերը։

Ֆիլմի երրորդ մասի թողարկումը նախատեսված է 2021 թվականի հուլիսին։