Սինդի Քրոուֆորդի դուստրն իր ինստագրամյան էջում որոշել է գրքի ակումբ հիմնել

Ամերիկացի մոդել Կայա Գերբերն իր ինստագրամյան էջում գրքի ակումբ է հիմնել։ Այս նախագծի շրջանակներում նա նախատեսում է իր հետևորդների հետ քննարկել տարբեր գրական ստեղծագործություններ։
Դրանց թվում կլինեն գրքեր, որոնք իրենց հեղինակներին վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր մրցանակներ են բերել:

«Ամեն շաբաթ ես գիրք կհրապարակեմ իմ ինստագրամյան էջի Storie բաժնում, իսկ դրանից մեկ շաբաթ անց պլանավորում եմ ուղիղ եթեր կազմակերպել ընկերների կամ գրողների հետ, որպեսզի մենք բոլորս միասին կարողանանք քննարկել գիրքը», – իր ինստագրամյան էջում գրել է Կայա Գերբերը՝ պատմելով նոր թողարկման մասին:
Առաջին ինստագրամյան հանդիպումը տեղի կունենա 3 ապրիլի 17։00-ին:
Առաջին բանավեճի համար Հերբերն առաջարկել է իռլանդացի գրող Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ» վեպը։ Այն դարձել է 2018 թվականի միջազգային բեսթսելեր: