«Արդեն 36 տարի է, ինչ մայր եմ, և 13 տարի՝ տատիկ». Մարիամ Դավթյանը նշում է ծննդյան 53-ամյակը

«Արդեն 36 տարի է, ինչ մայր եմ, և 13 տարի՝ տատիկ։ Ցավոք, մենք հաճախ չենք տեսնում իրար, քանի որ ապրում ենք տարբեր երկրներում։ Բայց հեռավորությունը երբեք մեզ չի խանգարել։ Ինչպես ասում են՝ արյունը ջուր չի դառնում։

Վերջապես այս տարի աղջիկս իմ ավագ թոռնուհի Դանիելլային ուղարկեց Երևան։ Ես երկու թոռնուհի ունեմ, փոքրը՝ Մայը, ընդամենը 3 տարեկան է։ Հուսով եմ շատ շուտով ինքն էլ կգա տատիկի մոտ։ Այնքան դրական զգացողություններով ու հույզերով եմ էս քանի օրը լցված, որ բառերով նկարագրելն անհնար է։

Դանիի հետ միասին ես կրկին անում եմ այն ամենը, ինչ տարիներ առաջ անում էի իմ աղջկա հետ։ Այն ժամանակ ես ինքս շատ երիտասարդ էի, շատ էի աշխատում (իհարկե, հիմա էլ քիչ չեմ աշխատում, և ուղղակի չէի հասցնում նկատել ու ֆիկսել բոլոր երջանիկ պահերը։

Ես շնորհակալ եմ Աստծուն, ճակատագրին… Երևի իմ հոգին ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ շատ բարի գործեր է արել, որ այսօր ունեմ այսպիսի հրաշալի աղջիկներ։ Ես աշխարհի ամենաերջանիկ տատիկն եմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանուհի Մարիամ Դավթյանն, ով այսօր նշում է ծննդյան տարեդարձը:

«53 քայլ դեպի այն մարդը, ում ես այսօր սիրում և հարգում եմ՝ անկախ բոլոր սխալներից ու անկումներից։ Ծնունդս շնորհավոր»,- հավելել է դերասանուհին: Գրում է Tert.am-ը: