Ջենիֆեր Գարներն արգելել է Բեն Աֆլեքին ծանոթացնել իրենց երեխաներին իր նոր սիրելիի հետ

Ջենիֆեր Գարները արգելել է Բեն Աֆլեքին իրենց երեխաներին ծանոթացնել իր նոր սիրելիի՝ Աննա դե Արմասի հետ։ 47-ամյա Բեն Աֆլեքի և 31-ամյա Աննա դե Արմասի սիրավեպն ընդամենը մեկ ամսվա պատմություն ունի, բայց այն արագ տեմպերով զարգանում է։ Զույգին արդեն հաջողվել է համատեղ արձակուրդ անցկացնել, իսկ այժմ նրանք միասին վայելում են Լոս Անջելեսի արևոտ եղանակը:

Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Աֆլեքը ցանկանում է Աննային ծանոթացնել իր ու Ջենիֆեր Գարների երեխաների՝ 14-ամյա Վայոլետի, 11-ամյա Սերաֆինայի և յոթ տարեկան Սեմուելի հետ: Բայց Ջենիֆերը դեմ է, որ նախկին ամուսինը երեխաներին ծանոթացնի նոր սիրեցյալի հետ։ «Ջենը կարծում է, որ հիմա լավ ժամանակ չէ միմյանց հետ ծանոթանալու համար։ Երեխաները պետք է պատրաստվեն Աննայի հետ հանդիպմանը» – ասել է ինսայդերը: