Կիրկորովը հայտնել է, որ շատ է ցանկանում գնալ Ուկրաինա, սակայն ինքը չի խնդրի և կսպասի Զելենսկու հրավերին

ՌԴ էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովն ուկրաինացի երգչուհի Օլյա Պոլյակովայի հետ ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ շատ կուզեր գնալ Ուկրաինա, սակայն ինքը չի խնդրի և կսպասի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ինձ այնտեղ սպասում են, իմ ստեղծագործական կյանքում այնքան բաներ են տեղի ունեցել, այնքան նոր բաներ, բայց ոչ մի կերպ չենք կարողանում կիսվել»,- ասել է երգիչը:

Կիրկորովը նշել է նաև, որ Զելենսկու հետ իրեն կապում են «շատ բարի և լուսավոր հարաբերություններ»:

«Ես կարծում եմ, որ նա հիանալի գիտի, որ Ֆիլիպ Կիրկորովը միշտ կգա ու կաջակցի, առաջ նա ինքն էր կապվում ինձ հետ»,- նշել է Կիրկորովը:

Միևնույն ժամանակ երգիչն ասել է, որ եթե մինչև հիմա Զելենսկին իրեն չի հրավիրել, ուրեմն դրա համար պատճառներ կան։