Պուտինը ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել Տիգրան Հակոբյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 16-ին հրամանագիր է ստորագրել արվեստի ականավոր ներկայացուցիչներին և տարբեր ոլորտի մասնագետներին պետական մրցանակներով պարգևատրելու մասին:

Ինչպես նշվում է իրավական տեղեկատվության պորտալում հրապարակված փաստաթղթում, Պուտինը Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում է շնորհել նաև կրկեսի հայտնի արտիստ հայազգի Տիգրան Հակոբյանին:

Տիգրան Հակոբյանն աշխատում է Ռուսաստանի Պետական կրկեսում, ելույթ է ունեցել տարբեր համարներով, այդ թվում և կենդանիների վարժացման: Հարցազրույցներից մեկում վերջինս նշել է, որ ընտանիքում միայն ինքն է զբաղվում այդ մասնագիտությամբ, սակայն մայրը ժամանակին աշխատել է Երևանի կրկեսում որպես տնտեսական գծով փոխտնօրեն: