Warner Bros.-ը կորոնավիրուսի ֆոնին հետաձգել է «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան

Warner Bros. ընկերությունը երկուշաբթի հայտարարել է, որ հետաձգում է Մեթ Ռիվզի «Բեթմեն» և «Նյուարկի սրբերը» անվանմամբ «Սոպրանոների կլանը» սերիալի նախապատմության թողարկման պրեմիերաների օրերը, գրում է Fox News-ը։

Կինոստուդիայի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերին նախատեսված «Նյուարկի սրբերը» ֆիլմի պրեմիերան կտեղափոխվի 2021 թվականի մարտ, իսկ Ռոբերտ Պատինսոնի գլխավոր դերակատարմամբ «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան կհետաձգվի մինչև 2021 թվականի հոկտեմբեր:

Սակայն կինոստուդիան ամբողջությամբ չի չեղարկել 2020 թվականի ամռանը նախատեսված ֆիլմերի պրեմիերաները։ Դեռևս չեն չեղարկվել Քրիստոֆեր Նոլանի «Տենետ» ֆիլմի պրեմիերան, որը նախատեսված է հուլիսի 17-ին, և «Հրաշք կինը 1984»-ի պրեմիերան (Wonder Woman 1984), որը հունիսից տեղափոխվել է օգոստոս: