Համաշխարհային կինոփառատոների առաջատարները կցուցադրեն նոր ֆիլմեր YouTube-ում

Մայիսի 29-ից հունիսի 7-ը Tribeca կինոփառատոնը և YouTube-ը կանցկացնեն առցանց փառատոն: Ծրագրում ընդգրկված են Կաննի, Վենետիկի, Տորոնտոյի, Լոկառնոյի և այլ կինոփառատոների կինոնկարներ:

«We Are One» առցանց կինոփառատոնի ծրագիրը կհայտարարվի առաջիկա օրերին: Ըստ Indiewire-ի՝ կազմակերպիչները խոստանում են ընդգրկել 20 համաշխարհային կինոնկարների կատալոգ՝ ներառյալ Բեռլինի, Կաննի և Վենետիկի կինոփառատոները, Նյու Յորքում, Լոնդոնում և Տորոնտոյում կայացած ցուցադրությունները, ինչպես նաև Սանդենս փառատոնի ծրագիրը: Բոլոր ֆիլմերը հնարավոր կլինի անվճար դիտել YouTube-ում:

Միջոցառումը կօգնի միջոցներ հավաքել Առողջապահության համաշխարհային կազմակերպության համար, նրանք համավարակի ընթացքում օգնում են բուժաշխատողներին։

«Մենք հաճախ խոսում ենք կինոյի յուրահատուկ դերի մասին, որը ոգեշնչում և միավորում է մարդկանց, ջնջում սահմաններն ու տարաձայնությունները և բուժում աշխարհը: Մենք ապաքինման կարիք ունենք հենց հիմա»,- նշել է Tribeca-ի տնօրեն Ջեյն Ռոզենթալը:- Համաշխարհային կինոփառատոնը համախմբելու է կինոռեժիսորներին, նկարիչներին և պրոդյուսերներին՝ հեռուստադիտողներին զվարճանալու և օգնելու համար: Հուսով ենք, որ բոլորը կկարողանան պատկերացում կազմել, թե ինչն է փառատոները դարձնում այդքան յուրահատուկ և կգնահատի կինոյի արվեստն ու ուժը»:

Թվային ձևաչափը լիարժեք չի փոխարինի կինոփառատոներն, դրանց կազմակերպիչները հույս ունեն համավարակից հետո ցուցադրություններ անցկացնել: