Մնա տանը և լիաթոք ծիծաղիր Հովհաննես Դավթյանի հետ․ հումորիստը խոսել է կարանտինի, հարևանների և առցանց ուսուցման մասին

Այս օրերին, երբ Հայաստանում բոլորը մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ  և քայլեր են ձեռնարկում հնարավորինս արագ հաղթահարելու ստեղծված իրավիճակը, սոցիալական ցանցերում գերակտիվ վիճակ է:
Հայկական շոու-բիզնեսի մի մասը խորհրդավոր լռում է, մի մասը թեմային համահունչ լինելու  համար բժշկական դիմակներով նկարներ հրապարակում, ոմանք էլ քաջալերող խոսքեր են գրում ու փորձում մի փոքր դրական գույն ավելացնել։
Հովհաննես Դավթյանը հումորային տեսանյութ է հրապարակել իր յութուբյան իր էջում, որտեղ անդրադարձել է առցանց ուսուցման, գեղեցկության սրահների, անխնամ աղջիկների և չելենջների մասին։ Տեսանյութի մեկնաբանություններում հետևորդները շնորհակալություն են հայտնել նրան լավ տրամադրություն ու դրական լիցքեր փոխանցելու համար։