Ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի ընկերուհին՝ Գրայմս բեմական անունով հայտնի կանադացի երգչուհի Քլեր Բուշեն, թվիթերյան իր էջում բացատրել է օրեր առաջ լույս աշխարհ եկած որդու տարօրինակ անվան՝ XÆ A-12-ի նշանակությունը։
Այսպիսով՝ 32-ամյա երգչուհին նշել է, որ X-ը մաթեմատիկական անհայտ մեծությունն է խորհրդանշում։ Æ-ն էլֆյան գրելաձևով արհեստական բանականություն (AI-artificial intelligence) կամ սեր է նշանակում, A-12-ն ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է։
Նաև նա հավելել է, որ անվան վերջին տառը խորհրդանշում է իր սիրելի Archangel երգը, որի հեղինակին վերջինս չի նշել։