Ալյոնա Շիշկովայի կտրուկ ոճափոխությունը դուր չի եկել երկրպագուներին

Ռեփեր Տիմատիի նախկին սիրեցյալ, մոդել Ալյոնա Շիշկովան, ով 2014 թվականին երգչին դուստր է պարգևել, իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարով, որտեղ ցուցադրել է իր վարսերի նոր գույնը։
Մոդելի կտրուկ ոճափոխությունը ինստագրամյան հետևորդներն այնքան էլ չեն հավանել, և խորհուրդ են տվել նրան վերադառնալ նախկին ոճին։

Շիշկովան շատ է սիրում արտաքինի հետ փոփոխություններ կատարել։ Վարսերի ձևը նա այնքան հաճախ է փոխում, որ շատերը կարծում են՝ նա օգտագործում է կեղծամներ։ Շիշկովան հաճախ է Ինստագրամի ուղիղ եթերների ընթացքում պատասխանում իր հետևորդների հարցերին: Օրեր առաջ, նա հերթական անգամ զրուցել է հետևորդների հետ և խոսել նախկին ընկերոջ՝ Տիմատիի հետ հարաբերությունների, իրենց դուստր Ալիսայի և իր անձնական կյանքի մասին:
Նրա հետևորդները հարցրել էին, թե արդյո՞ք Ալյոնան այժմ ընտրյալ ունի: Մոդելը խոստովանել է, որ իր սիրտն իսկապես զբաղված է, բայց չի հստակեցրել, թե կոնկրետ ով է այդ երջանիկը։ Շիշկովան ասել է, որ իրենց սերը փոխադարձ է և խոստովանել, որ հույս ունի այդ տղամարդու հետ պայծառ ապագա կերտել: