Ջիգանն ու Օքսանա Սամոյլովան չեն ներկայացել այն դատավարությանը, որը պետք է իրենց բաժաներ

Մոսկվայի Գոլովինսկի դատարանը չի կարողացել բաժանել 34-ամյա ռեփեր Ջիգանին ու 32-ամյա Օքսանա Սամոյլովայն: Ըստ ռուսական լրատվամիջոցների, դատական նիստին ամուսիններից ոչ մեկ չի ներկայացել, իսկ դատավարությունն էլ իբրև դադարեցվել է հայցվոր Սամոյլովայի կողմից՝ դատական ​​գործի մերժման և կողմերի հաշտեցման կապակցությամբ, ինչը նշանակում է, որ մոդելն ըստ երևույթին, ներել է ամուսնուն:

Սամոյլովայի փաստաբանը հրաժարվել է մեկնաբանել կողմերի հաշտեցումը: Երկրպագուները վաղուց սկսել են կասկածել, որ աստղերի ամուսնալուծությունը չեղարկվում է։ Սամոյլովան նորից սկսել է կրել ամուսնական մատանին, զույգը ապրում է նույն հարկի տակ, իսկ հանգստյան օրերին նրանք հյուրընկալվում են Օքսանայի ծնողների տանը՝ իրենց ամբողջ ընտանիքով: