«3 կռվարար քույրերից հետո այսպիսի ինտելիգենտ եղբայր»․ Օքսանայի ու Ջիգանի որդին 4 ամսական է

Օքսանա Սամոյլովայի ու ռեփեր Ջիգանի որդնին դարձավ 4 ամսական։ Թե՛ Օքսանան, թե՛ Ջիգանն իրենց ինստագրամյան էջերում լուսանկարներ են հրապարակել փոքրիկի հետ, իսկ մայրիկը նաև շնորհավորանք է գրել ու պատմել խելոք և խելացի Դավիթի մասին։

«Իմ ինտելիգենտ տղան արդեն 4 ամսական է։ Կարծում եմ, որ նա շախմատիստ կամ գիտական աշխատող կլինի: Նա այնքան հանգիստ է, նույնիսկ երբ նրան ինչ-որ բան դուր չի գալիս, նա կարծես զգուշորեն ակնարկում է այդ մասին: Նրան դուր է գալիս դասական երաժշտությունը, ուսումնասիրել նկարազարդ գրքերը ու պարզապես հանգիստ պառկել և ուսումնասիրել իր շուրջ եղած ամեն ինչ: Նաև կարծում եմ, որ նա կլինի մայրկի տղան, որովհետև անտանելի է, թե որքան եմ ես նրան պաշտում: 3 կռվարար քույրերից հետո այսպիսի ինտելիգենտ եղբայր»,- գրել է Օքսանան։