Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն իր ինստագրամյան միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել՝ հավաքված «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի դրվագներից, որը մոտենում է իր ավարտին ու դրան կից անկեղծորեն գրել իր հույզերի ու ապրումների մասին․
«Ես շատ հուզված եմ։ Հերթական անգամ հրաժեշտ եմ տալիս ընտանիք դարձած մեր թիմին։ Ամեն մեր նախագիծ մի կյանք է՝ զուգորդված մեր իրական կյանքի իրադարձություններով, երբեմն շատ բարդ ու թվում է՝ խանգարող, բայց և այնպես մեր էմոցիոնալ փորձը հարստացնող և օգնող մեր աշխատանքին։ Տխուր փաստեր են ավարտն ու հրաժեշտը, բայց կյանքը ցույց է տվել, որ թե՛ մեր կերպարները, թե՛ մեր թանկ ընկերները միշտ մեզ հետ են մնում։ Մնաս բարով Միշել՝ աղջիկ, ումից շատ բան կար սովորելու. լինել ապավեն ընկերոջը, բարձր պահել ընտանիքի ու հոր պատիվը, մնալ հավատարիմ սիրելիին՝ անկախ զգացմունքային տատանումներից ու հանգամանքներից։ Մենք շատ նման էինք, ես ուրախ եմ, որ դու եղար իմ կյանքում։ Շնորհակալ եմ ամեն իմչի համար իմ սիրելի գործընկերներ։ Ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, մեզ մոտ եղել են լարվածություն, վեճեր, հոգնածություն, բայց մենք միշտ իրար սիրել ենք ու յուրաքանչյուրին ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։ Սիրում եմ ձեզ»։