Օրերս դերասանուհի Արփի Գաբրիելյանն ու երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը պաշտոնապես հաստատեցին, որ սպասում են իրենց առաջնեկին, ամուսինները շուտով կհայտնեն նաև երեխայի սեռը։
Սիրված զույգը երեխայի ծնունդին ընդառաջ ներկայացրել է համատեղ ֆոտոշարք, որտեղ պարզ երևում է Արփիի գեղեցիկ կարգավիճակը։ Լուսանկարները հրապարակվել են Արփիի ու Միհրանի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում։
«Օրհնված»,- լուսանկարները մեկնաբանել են Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը։