Գուֆի նախկին կինը շուտով կամուսնանա

Ռեփեր Գուֆի նախկին կինը՝ Այզա Անոխինան, ամիսներ առաջ խոստովանեց երկրպագուներին, որ սկսել է հանդիպել իրենից բավականին երիտասարդ տղամարդու՝ Օլեգ Մայամիի հետ, ով «Մալֆա» լեյբլի արտիստներից է։
«Այզա. սուպեր» ռեալիթի շոուի երկրորդ թողարկման ընթացքում գեղեցկուհին անգամ ներկայացրել է իր և Օլեգի ռոմանտիկ ժանադրությունը, որի ընթացքում էլ նա գրեթե «ստիպել է» Օլեգին իրեն ամուսնության առաջարկություն անել։

Ամեն ինչ սկսվեց թողարկման ընթացքում Օլեգի հայտարարությունից հետո։ Վերջինս Այզային ասաց․ «Բոլոր տղամարդիկ ցանկանում են քեզ հետ ամուսնանալ, որովհետև դու հարմար տարբերակ ես»։
Այս խոսքերից հետո Այզան հետաքրքրվել է, թե արդյոք ինքը հարմար տարբերակ է Մայամիի համար և դրական պատասխան ստանալով՝ ասել է. «Դե, այդ դեպքում ինձ ամուսնության առաջարկ արա»:
Մայամին առաջարկել է սիրելիին դառնալ իր կինն ու ստացել է դրական պատասխան։