Քիմ Քարդաշյանը արխիվային լուսանկար է հրապարակել ու հայտնել իր այն երազանքի մասին, որը, ցավոք չի կատարվի

Քիմ Քարդաշյանը Հայրերի օրվա առթիվ իր ինստագրամյան միկրոբլոգում արխիվային լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում նա իր հայրիկի հետ է, ով շատ տարիներ առաջ է մահացել։

Քիմը լուսանկարին կից շնորհավորել է Հայրերի օրն ու ասել, որ շատ կցանկանար այդ օրն իր հայրիկի հետ նշել։ Քարդաշյանը կարոտում է հորը, շատ հաճախ է խոսում նրա մասին ու հայտնում, որ կցանկանար նրան կրկին տեսնել։