«Ամուսնուս ասում էի՝ արի բնակարան գնենք այստեղ»․ Սիլվի Բարկովայի ու ամուսնու նոր լուսանկարներն ու դերասանուհու գրառումը

Դերասանուհի Սիլվի Բարկովան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է գեղեցիկ լուսանկարներով։ Նա հազվադեպ է ամուսնու հետ լուսանկարներ հրապարակում, բայց այս անգամ բացառություն է արել։ Հրապարակմանը կից Սիլվին գրել է․

«Այսօր մեր հեռախոսներն էինք փորփրում ու հայտանբերեցինք բազում վիդեոներ և ֆոտոներ մեր շրջագայություններից: Եղել ենք հրաշալի վայրերում՝ ֆանտաստիկ գեղեցիկ և հետաքրքիր: Հնդկաստանն անբացատրելի գեղեցիկ վայրեր ունի: Երջանիկ եմ, որ եղել եմ այդ վայրերում, ուր շատ հնդիկներ անգամ չեն եղել: Նկարում բարձր սարի վրա տեղակայված քաղաքում եմ, որտեղ ի միջիայլոց շատ հրեաներ են ապրում և չեն ցանկանում լքել այդ վայրը, դե ո՞նց կցանկանան, ես ինքս ամուսնուս ասում էի արի բնակարան գնենք այստեղ»։