Լեդի Գագան դուրս է եկել սիրելիի հետ զբոսանքի․ երգչուհին փողոց է դուրս եկել ներքնազգեստով

Լեդի Գագան կրկին  հայտնվել է լուսանկարիչների ուշադրության կենտրոնում։ Պապարացիները նկատել են, որ Լեդի Գագան տնից դուրս է եկել միայն ներքնազգեստով:

Լեդի Գագան վերջերս ավելի ու ավելի հաճախ է զբոսնում իր ընկերոջ՝ Մայքլ Պոլանսկու հետ ու այդ զբոսանքների համար ընտրում է այնպիսի հանդերձանք, որը նրան չի կաշկանդում։ Երգչուհին սիրում է հայտնվել մարդկանց ուշադրության կենտրոնում ու այս անգամ ևս դա նրան հաջողվել է։ Երգչուհին փողոց է դուրս եկել առանց տաբատի։ Զույգին նկատել են Մալիբու քաղաքի սրճարաններից մեկի մուտքի մոտ: