Ջիգանի ու Օքսանա Սամոյլովայի հեքիաթային ընտանեկան ֆոտոշարքը․ զույգի հարաբերությունները դեպի լավն են գնում

Օքսանա Սամայլովան իր ինստագրամյան միկրոբլոգում նոր, ընտանեկան ֆոտոշարք է հրապարակել, որն էլ ապացուցում է, որ նրանք հաշտվել են ու Օքսանայի և ռեփեր Ջիգանի հարաբերությունները դեպի լավն են գնում։ Երկրպագուներին շատ է ուրախացրել այս ֆոտոշարքը։

Օքսանան լուսանկարներին կից գրառում է կատարել ու պատմել, որ արդեն 5 տարի ընտանեկան պրոֆեսիոնալ ֆոտոշարք չէին ունեցել, այլ միայն լուսանկարվում էին հեռախոսի տեսախցիկով։ Նա նաև նշել է, որ այդ հեքիաթային վայրում արդեն երկու տարի էր, ինչ պլանավորում էին լուսանկարվել և վերջապես դա նրաց հաջողվել է։