Երգիչ Նարեկ Բավեյանն այդքան էլ ակտիվ չէ սոցիալական կայքերի իր էջերում ու հազվադեպ է հրապարակումներ անում, սակայն այս անգամ նա որոշել է ուրախացնել երկրպագուներին և կիսվել է ընտանեկան նոր ֆոտոշարքով։
«Շնորհավոր ընտանիքի օրը»,- հրապարակումներից մեկը մակագրել է նա։
Հետևորդները գնահատել են կադրերը և ջերմ խոսքեր են հղել երգչին ու նրա ընտանիքին։
Նշենք, որ Նարեկ Բավեյանն իր առաջին կնոջ՝ Սոնայի հետ ամուսնացել է 2010 թվականի նոյեմբերին: Իսկ 2-րդ անգամ նա իր կյանքը կապել է Քրիստինեի հետ՝ 2014 թվականի օգոստոսին: