Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը շուտով կինոսերների դատին կներկայացնի իր նոր ֆիլմը, որում խաղում է դերասան Սարգիս Գրիգորյանը: Ժամեր առաջ ռեժիսորն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել դերասանի հետ, որին կից գրել է․ «Մի դերասանը տաքսի ա քշում, որ ընտանիք պահի, լավ ա անում: Լավ ամուսին ա, լավ հայր ա: Սարգիս Գրիգորյանը տաքսի չի քշում, ավելի հարուստ ա… Ավելի տաղանդավոր, ավելի հաջողակ: Ու այո, շատ ավելի «ավելի»-ների ա հասել իր քրտինքով, իր տանջանքով… Ավելի շատ սեր ա ստացել, ավելի շատ հարգանք… Դե հիմա սենց ա ստացվել»։
Ավելի վաղ Սարգիսը հայտարարել էր, որ հնարավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ ռեստորաններն աշխատեն, քանի որ այդ ոլորիտի մարդիկ արդեն ի վիճակի չեն ապրել ու հոգալ տարրական ծախսերը։
«Կարող են բացել ռեստորանները` պայմանով, որ տնօրենները հետևողական լինեն, հյուրերը հինգ-հինգ պարեն, 70 հոգուց ավելի հյուր չլինի, շատ բաներ կարելի է որոշել։ Եթե կարանտինային օրակարգը երկարաձգեն մինչև օգոստոսի 15-ը, երկրից կգնամ: Ապրելու համար գումար չունեմ, մեքենաներս էլ չեմ կարողանում վաճառել, չեն գնում: Մենք մեղք չունենք, որ պանդեմիա է»,- նշել էր դերասանը։