Հաղորդավարուհի, դերասանուհի Մարիաննա Քոքչյանը, ով հանդես է գալիս Wing_21 կեղծանվամբ, մշտապես ակտիվ է Ինստագրամ սոցիալական կայքում ու հաճախ է նոր լուսանկարներ հրապարակում։ Այս անգամ Մարիաննան նոր ու գեղեցիկ ֆոտոշարք է ներկայացրել իր ինստագրամյան միկրոբլոգում, որը նրա ու լուսանկարիչ Միլեն Մանուկյանի հերթական հաջողված համագործակցությունն է։ Հրապարակմանը կից Մարիաննան նաև անկեղծ գրառում է կատարել․
«Վերջերս շատ եմ ստանում նամակներ իմ անհոգ ու նախանձելի կյանքի մասին։ Երբեմն մարդկանց թվում է, որ խնդիրներն ինձ հասնելուն պես շրջանցում ու անցնում են։ Իհարկե, ես էլ կուզեի դա իրականություն լիներ և բոլորս խաղաղ կյանքով ապրեինք, բայց սա կյանքն է, որտեղ ուրախությանը հաջորդում է տխրությունը, հուսահատությանը փոխարինելու են գալիս նոր հույսերը, իսկ պարտություններին հաջորդում են արժանավայել հաղթանակները: Մեզ բոլորիս էլ կյանքի ինչ-որ պահի կոտրել են, բայց կան մարդիկ, ովքեր մնում են կոտրված և կան մարդիկ, ովքեր չգիտեն ինչ է հաձնվելը: Ես փորձում եմ ձեզ ժպտալով մշտապես հիշեցնել, որ հարկավոր է առաջ գնալ ու իմ թևերը փորձում եմ տալ նաև ձեզ… Այս արևից ծնված ծաղիկների դաշտը նման է կյանքին.
առաջին հայացքից սիրուն է, փարթամ ու թվում է՝ շողշողում է արևի տակ անհոգ, բայց ներքևից միջատներ են՝ կրծող, ապրելուն խանգարող, մյուս կողմից՝ ուժեղ քամիներն են և այս դաշտում էլ հաղթում են այն ծաղիկները, որոնք ամուր իրենց հողին են կպած: Սա կյանքի պրոեկտումն է այս դաշտում՝ արտաքինից շքեղ: Բայց պետք է հիշել, որ ցանկացած ուժեղ, ժպտացող ու շքեղ երևույթի հետևում իսկական «ծանր քաշային» պատմություն կա: Իմ արևը ձեզ նվեր տարեք ու հաղթեք նույնիսկ ձեր ներսի փոթորիկներին»,- գրել է նա։