«Ես անպարտելի եմ դարձել»․Օքսանա Սամոյլովան անկեղծացել է

34-ամյա Օքսանա Սամոյլովան անկեղծացել է: Գործարարուհին միանգամից չորս նոր նախագիծ է սկսել, որոնք հույս ունի մոտ ապագայում ավարտին հասցնել։

Ռեփեր Ջիգանի կինը խոստովանել է, որ իր կյանքի վերջին 8 ամիսներն ամենադժվարն էին, իսկ 2020-ը լի է անակնկալներով: Սակայն, չնայած դրան, բազմազավակ մայրը չի բողոքում և երախտապարտ է ճակատագրին այն դասերի համար, որոնք միայն օգուտ են բերել նրան: «Հիմա ես ավելի ուժեղ եմ, քան երբևէ, ես թույլ կողմեր ​​չունեմ և գիտեմ, որ կարող եմ բացարձակապես ամեն ինչ անել, ես անպարտելի եմ դարձել»,- հաղորդել է Օքսանան ու նշել, որ բոլոր նախագծերի վրա աշխատանքներն իրականացվել են միաժամանակ: