«Մի վարվեք այնպես, ինչպես ես». Օքսանա Սամոյլովան պատասխանել է իր ու Ջիգանի միությունը քննադատողներին

Օքսանա Սամոյլովան պատասխանել է իրեն քննադատողներին, որոնք իր ու Ջիգանի լուսանկարների տակ մեղադրում են նրան, որ ներել է իրեն դավաճանած ամուսնուն: Օքսանան գրել է.

«Մարդիկ, դադարեք մեղադրել ինձ ամուսնուս հետ ապրելու համար: Ես անկեղծորեն պատմել եմ ձեզ ամեն ինչ և ասել, որ գաղափար չունեմ՝ ճիշտ եմ վարվել, թե ոչ: Բայց ես ակնհայտորեն ավելի լավ գիտեմ, թե ինչ անել, քան բոլորը, ովքեր խորհուրդ են տալիս: Սա իմ կյանքն է, հասկանու՞մ եք: Իմը, ոչ թե ձերը, ոչ այս ամուսինն է ձերը, ոչ էլ երեխաները: Դուք ձերի հետ վարվեք այնպես, ինչպես ուզում եք, իսկ ես էլ իմ ընտանիքի կողքին կլինեմ: Ես ոչ ոքի չեմ ասում «արա այնպես, ինչպես ես»: Մի վարվեք այնպես, ինչպես ես: Մտածեք ձեր գլխով և զգացեք ձեր սրտով: Ապրեք ձեր կյանքը՝ առանց հետ նայելու ուրիշներին, այլ մարդկանց խորհուրդներին և պատմություններին: Եթե ​​ես սխալ էի, սրանք իմ սխալներն են և իմ դասերը»: