Համացանցում է հայտնվել «Բեթմեն» ֆիլմի նոր թիզերը

Ռեժիսոր Մեթ Ռիվզը ներկայացրել է «Բեթմեն» ֆիլմի նոր թիզերը, որը հրապարակվել է Warner Bros․ ընկերության յութուբյան ալիքում։ DC Fandome կոնֆերանսի ժամանակ ռեժիսորը խոսել է ֆիլմից՝ բացահայտելով մի քանի հետաքրքիր մանրամասներ․ Ռիվզի հավաստմամբ՝ ֆիլմի 30 տոկոսն արդեն նկարահանվել է։
Ռեժիսորը նաև բացահայտել է, որ ֆիլմում Բեթմենը կզբաղվի առեղծվածային հանցագործի կատարած հանցագործությունների հետաքննությամբ։
Նա նաև ուրախացրել է կինոսերներին՝ հայտնելով, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2021 թվականին։
Հիշեցնենք, որ գխավոր դերը բաժին է հասել Ռոբերտ Փաթինսոնին։

Ընդամենը շաբաթներ առաջ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Բեթմենի» մասին ֆիլմերի ռեժիսոր Ջոել Շումախերը: Կինոռեժիսորը մահացել է քաղցկեղի դեմ շարունակական պայքարից հետո:
Կինոռեժիսորի կարիերան Շումախերը սկսել է 1981-ից: Նրա առավել հայտնի ֆիլմերից են՝ «Հավերժ Բեթմեն», «Բեթմեն և Ռոբին», «Կորած երեխաներ», «Օպերայի ուրվականը», ինչպես նաև «Թղթե տնակ» սերիալի մի քանի սերիաներ: