Բրեդլի Կուպերը վերադարձել է նկարահանումների հրապարակ․ դերասանը գլխավոր դերով հանդես կգա նոր դրամայում (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը, չնայած շարունակվող կորոնավիրուսի համավարակին, վերադարձել է նկարահանումների հրապարակ․ դերասանը գլխավոր դերով հանդես է գալիս ամերիկացի ռեժիսոր Փոլ Անդերսոնի նոր դրամայում, գրում է Daily Mail-ը։

Կուպերին անցած հանգստյան օրերին 1970-ականներին բնորոշ հագուստով նկատել են Լոս Անջելեսի Սան Ֆերնանդո հովտում ֆիլմի նկարահանումներին մասնակցելիս։

Ֆիլմի մասին դեռևս շատ տեղեկություններ հայտնի չեն․ դրա վերնագրի և դերասանական կազմի մյուս անդամների մասին մանրամասները ֆիլմը ստեղծողները կհայտնեն առաջիկա շաբաթներին։ Հայտնի է միայն, որ ֆիլմում երկրորդական դերերով իրենց մասնակցությունը կարող են ունենալ Haim երաժշտական խմբի անդամները։

Հոլիվուդը կորոնավիրուսի բռնկումից ամիսների անց այժմ ուղիներ է փնտրում ֆիլմերի նկարահանումներին վերադառնալու համար․ սպասվում է, որ ստուդիաները կփորձեն առավելագույնս ավելացնել նկարահանումները՝ բաց թողնված ժամանակը լրացնելու համար։

ԱՄՆ կինեմատոգրաֆիստների միությունը և ԱՄՆ կինոդերասանների գիլդիան նկարահանումների հրապարակում վիրուսի տարածումը կանխելու նպատակով միջոցառումների փաթեթ են ներկայացրել, որոնց համաձայն՝ նկարահանման հրապարակում դերասաններից բացի մյուսները պետք է դիմակներ և պաշտպանիչ այլ միջոցներ կրեն, պահպանեն սոցիալական հեռավորություն և հաճախակի ախտահանեն ձեռքերը։

Back in action: Bradley Cooper was spotted over the weekend filming on location in LA's San Fernando Valley for filmmaker Paul Thomas AndersonStaying safe: The production abided by strict protocols as the COVID-19 pandemic continues. Crew members wore face masks and shields as protection against the spread of the virusInterrupted: When the pandemic hit in March and forced a shutdown in Hollywood, Cooper (pictured talking to a crew member in a face mask) had been filming Nightmare Alley for Guillermo del Toro in Toronto, CanadaSecrecy: Plot details are scarce but the story centers around a high school student who is also a successful child actor. To date, Cooper is the only known name attached to the dramaCameras rolled: The action took place at a gas station as crew members watched on from behind face masks and shieldsConfrontation: At one point, Cooper, in character, appeared to be angrily threatening a young man with gasoline and a lighterHad company: The Hollywood star was joined in the scenes by a young actor and actress who were with him in the cab of a box truckMulti-talented: He also has another directorial feature in the works; he's set to direct himself in a Leonard Bernstein biopic for Netflix