Ամերիկացի երգչուհի Մադոննան նախորդ շաբաթ մեծ շուքով նշել է որդեգիր երկվորյակ դուստրերի ութամյակը, գրում է Daily Mail-ը։
Մադոննան Ինստագրամում դուստրերի ծննդյան տոնակատարությունից տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակել, որին երկվորյակներ Ստելլային և Էսթերին միացել են նաև երգչուհու մյուս երեխաները՝ Մերսի Ջեյմսը և Դևիդ Բանդան։
Ստելլան և Էսթերն իրենց ծննդյան օրը կրել են համապատասխան զգեստներ, կապույտ և վարդագույն կեղծամներ։
Երգչուհու հրապարակած տեսանյութերում աղջիկները պարում են, զվարճանում լողավազանում և ընտանեկան ճաշից հետո փչում իրենց տորթի մոմերը։
Մադոննան աղջիկներին որդեգրել է 2017 թվականի սկզբին, Մալավիի Հանրապետությունից։