«Քեզ տղա համարո՞ւմ ես». Սոս Ջանիբեկյանի և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի սկանդալային վեճը

Դերասան Սոս Ջանիբեկյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր՝ «Իշխանություն» ֆիլմին՝ վերհիշելով, որ ժամանակին ռեժիսորը խոստացել էր  ֆիլմ նկարահանել հեղափոխության մասին և աղմկահարույց գրառում արել․

«Իսկ ապեր, Մհեր Մկրտչյան կամ տղա ջան, որ ժամանակին փող էիր ուզում, որ հեղափոխության մասին ֆիլմ նկարեիր, այ «ապեր», չտվեցին քեզ, հիմա հակահեղափոխականներից, որ փող ես վերցրել ու պիտի նկարես, քեզ տղա համարո՞ւմ ես: Մեծ տղա ես, քեզ ձիգ պահի: Տարիներ շարունակ թատրոնիդ ռեմոնտ անելու փողերը կերան, չարեցին, հիմա անում են՝ գոհ չե՞ս: Մեկ էլ, մեծ մարդ ես, էդքան սաղիս հետևից մի խոսա, ամոթա….»,- գրել է Սոս Ջանիբեկյանը, այնուհետև կիսվել 2 տարվա վաղեմության նյութով, որում Մհեր Մկրտչյանն ասել էր, որ ֆիլմ կնկարահանի թավշյա հեղափոխության մասին և գրել. «Ով ինչի մասին ինչ կինո ուզում ա, թող նկարի, բայց թող մի բան ուզի` իրար չհակասող, էդքան բան»:

Մհեր Մկրտչյանը կիսվել է Սոս Ջանիբեկյանի գրառմամբ և գրել. «Սոս ջան, մի նյարդայնացիր))) Սոս ջան, դու տեղյակ չես ոչ իմ անցյալից, ոչ իմ ներկայից, ոչ իմ կյանքից, ոչ իմ ֆինանսներից` մի անցիր կարևոր մի գիծ, երբ գրածդ քո դեմ դուրս կգա: Սոս ջան, ես երբեք չեմ մեկնաբանում քո կյանքը: Սոս ջան, հաջողություն քեզ)))»:

Ավելի ուշ նա մեկ այլ գրառում է արել. «Ուզում եմ ավարտել շնորհքով դերասանի հետ պատմությունը, ավելի ուշ սիրով կտամ պարզաբանում «Դուխով» բրենդի և 2018-ին ստացած առաջարկի մասին»:

Ժամեր առաջ էլ ռեժիսորն անդրադարձել է Թավշյա հեղափոխության մասին ֆիլմ նկարահանելու հայտարարությանը. «Նախ շնորհակալ եմ իմ նոր ֆիլմը PR-ելու համար: Հիշեցնեմ վերնագիրը` «Իշխանություն» («Власть»): Հիմա անցյալի մասին: Իսկ ո՞վ է ասել, որ հեղափոխությունյան օրերին ես չեմ եղել ոգևորված ռոմանտիկ մարդ, ո՞վ է ասել, որ ես չեմ եղել հրապարակում: Դա իմ կյանքի մի հատված ա: Այո, շատ շուտ հասկացել եմ, որ սխալվել եմ ու հիասթափություն ապրել: Հնարավոր ա՝ ափսոսում եմ, բայց չեմ ամաչում և չեմ թաքցնում դա:

Հիմա «Դուխով» բրենդի մասին: Համոզված եմ՝ բաց տեղեկություն ա, որ «Դուխով» լոգոն պատկանում ա Vivaro ընկերությանը: Չեմ ուզում խորանալ ընկերության քաղաքականության մեջ, բայց այո, եղել է առաջարկ նման վերնագրով ֆիլմ նկարահանել: Այո, եղել են խոսակցություններ բյուջեի մասին: Որտե՞ղ է սենսացիան: Հետո համաձայնության չեկանք: Դրա համար ես ունեի իմ գեղարվեստական բնույթի պատճառները, իսկ Vivaro-ն համոզված եմ` իր: Պատմությունը վերջացավ:

Սոս ջան… Մեկ անգամ ևս խնդրում եմ լինել կոռեկտ արտահայտությունների մեջ: Մի անցիր գիծը: Սոս ջան, մի օգտագործիր նման բառեր «ուզել ես, չեն տվել», «վերցրել ես հակահեղափոխականներից»: Հավատա, մենք երկուսս էլ շատ ծիծաղելի կլինենք դատարանում կամ ինչ-որ փողոցային բանավեճի մեջ` մենք մի բնագավառի մարդիկ ենք ու կրում ենք ժառանգած ազգանուններ: Դու սիրում ես ներկա իշխանությունը, ես` քննադատում: Դա կարելի ա շատ ավելի թեթև տանել և ժպտալ իրար հանդիպելուց:

Առողջ եղիր»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մհեր Մկրտչյանը «Դուխով» ֆիլմի մասին իր հարցազրույցում ասել էր. «Երկրում կատարվեց մի իրադարձություն, որը արժեքավոր էր ոչ միայն իր քաղաքական կողմով ու արդյունքներով, այլև մարդկանց ներսում տեղի ունեցած էմոցիոնալ փոփոխությամբ: Մարդիկ սկսեցին հավատալ իրենց ուժերին և գիտակցել իրենց կարևորությունը: Եվ այս ամենի մեջ իսկապես կար սեր ու այս ամենը իսկապես բարձրացրեց մեր ազգի վարկանիշը: Ստեղծագործող մարդու համար սա չի կարող ոգեշնչման աղբյուր չդառնալ: Եվ այսպես ծնվեց մարդկային պարզ հարաբերությունների մասին մի պատմություն, որի մեջ կա երկրում տեղի ունեցող իրադարձություների ողջ էներգետիկան»: