Շատ լուրջ պատճառով հետաձգվել են «Բեթմեն» ֆիլմի նկարահանումները

Warner Bros. ֆիլմարտադրող ընկերությունը հայտարարել է «Բեթմեն»-ի նկարահանումների ժամանակավոր դադարեցման մասին՝ նկարահանվող մասնակիցներից մեկի հիվանդության պատճառով:
««Բեթմեն» ֆիլմի դերասաններից մեկի` COVID-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել, նա մեկուսացվելու է: Նկարահանումները ժամանակավորապես դադարեցվել են»,- հայտարարել է կինոստուդիան:

Ավելի ուշ բացահայտվել է հիվանդի ինքնությունը. բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը, ով ֆիլմում կատարելու է գլխավոր դերը, վարակվել է կորոնավիրուսով հենց նկարահանումների ժամանակ:
Նշենք, որ  ֆիլմում նաև հանդես կգան Զոյի Կրավիցին, Փոլ Դանուին և Ջեֆրի Ռայթին։
Ֆիլմի պրեմիերան կկայանա 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։
Նշենք, որ ավելի վաղ Warner Bros. կինոստուդիան հրապարակել է դերասան Ռոբերտ Պատինսոնի մասնակցությամբ կոմիքսային սուպերհերոս Բեթմենի մասին ֆիլմի թիզերը։