Աշխարհի ամենաթանկարժեք մետաղադրամը աճուրդի կհանվի (լուսանկարներ)

Legend Auctions աճուրդի տունը պատրաստվում է հոկտեմբերի 8-ին աճուրդի հանել բացառիկ մետաղադրամ, որը հատվել է 1794թ. և գնահատվում է 10 մլն դոլար:

Ինչպես հայտնում է Luxury Launches կայքը, աճուրդն ընթանալու է Լաս Վեգասի The Venetian Hotel հյուրանոցում, ինչպես նաև առցանց ռեժիմով:

Աղբյուրը մանրամասնում է, որ նմուշի բացառիկությունն այն է, որ այն ԱՄՆ-ում հատված առաջին արծաթյա մետաղադրամն է, ուստի՝ ունի ահռելի արժեք: Դրա մի երեսին պատկերված է արծիվ, մյուսին «Ազատության կինը»:

Հայտնի է, որ վերջին անգամ մետաղադրամն աճուրդի էր հանվել 2013թ.: Այն գնել էր ամերիկացի հավաքորդ Բրյուս Մորլանը՝ վճարելով 10 մլն դոլար: