Նատաշա Կորոլյովան ամուսնու՝ Սերգեյ Գլուշկոյի հետ դաստիարակում է Արխիպին՝ միակ որդուն, ով արդեն 18 տարեկան է։ Աստղային ամուսինները երազում էին նաև երկրորդ երեխայի մասին։ Զույգը երազանքը գրեթե իրականացել էր, բայց ողբերգություն տեղի ունեցավ:
Երկրորդ երեխային սպասելու ժամանակ Նատաշան հայտնվեց մեծ սկանդալի կենտրոնում․ համացանցում էին հայտնվել նրա և ամուսնու ինտիմ լուսանկարները։
Սթրեսի պատճառով երգչուհին հայտնվեց հիվանդանոցում, ինչի հետևանքով էլ կորցրեց իր երեխային։
Կորոլյովան դժվարությամբ ուշքի եկավ այդ իրադարձություններից հետո։ Ինչպես ասում է երգչուհին, նրան օգնել են մեդիտացիան, երաժշտությունն ու մտերիմ մարդկանց աջակցությունը։
Սակայն վերջերս արտիստը կրկին ցանկանում էր երեխա ունենալ, բայց այս անգամ փոխնակ մոր օգնությամբ։ Բայց այդ գաղափարը կոնֆլիկտի պատճառ դարձավ նրա և 18-ամյա որդու՝ Արխիպի մեջ։ Որդին կտրականապես դեմ էր այդ գաղափարին, տեսնելով Արխիպի վերաբերմունը՝ Գլուշկոն նույնպես համաձայնեց որդու հետ՝ ասելով Նատաշային, որ արդեն թոռներ ունենալու ժամանակն է, ոչ թե երեխա։