Կարևոր մթերքներ, որոնք կօգնեն ունենալ լավ հիշողություն

Հիշողությունն առաջանում է գլխուղեղի  նեյրոններ կոչվող երկու կամ ավելի քան 100 միլիարդ նյարդային բջիջների կապվելուց, որից հետո այդ կապերը ամրապնդվում են, որպեսզի դուք կարողանաք օգտագործել դրանք, պատմում է  Վաշինգթոնի Ջորջիա համալսարանի բժշկական դպրոցի բժշկագիտության պրոֆեսոր Նիլ Բարնարդը:Մարդը 20 րոպեի ընթացքում միջինը մոռանում է իր լսածի 30%-ը, իսկ կես ժամվա ընթացքում՝ 50%-ը։ Ինչպես լավացնել հիշողությունը՝ հարց, որը ծագում է նույնիսկ երիտասարդ սերնդի մոտ։ Հիշողությունը պահպանելու գործում շատ կարևոր է օգտագործել հիշողությունը լավացնող սննդամթերք։

Բրոկոլի
Այս բանջարեղենը մեծ քանակությամբ К, С և B խմբի վիտամիններ է պարունակում, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում հիշողության վրա։ Բացի այդ, С վիտամինն օգնում է ուղեղը պաշտպանել ազատ ռադիկալների ներգործությունից։
Լոլիկ
Լոլիկը ևս մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում։ Այն նաև С վիտամինի և լիկոպինի աղբյուր է հանդիսանում։ Լիկոպինն էապես դանդաղեցնում է ուղեղի, սրտի և այլ օրգանների հիվանդությունների զարգացումը։
Դդմի սերմ
Դդմի սերմերում առկա են В խմբի վիտամիններ, ինչպես նաև մագնիում և սելեն։ Այդ տարրերը բարենպաստ ազդեցություն են թողնում նյարդային համակարգի վրա և օգնում են ավելի լավ յուրացնել ինֆորմացիան։
Հունական ընկույզ
Այս մթերքը համարվում է «ուղեղի իսկական խթանիչ»։ Այն պարունակում է մեծ քանակությամբ ճարպաթթուներ, որոնք լավացնում են հիշողությունն ու ճանաչողական ունակությունները։ Հունական ընկույզի մեջ շատ են կալիումն ու մագնեզիումը։
Կակաո
Կակաոն խորհուրդ է տրվում խմել մտավոր ծանր աշխատանքից առաջ։  Կակաոյի հատիկները տրիպտոֆան և ֆլավանոիդներ են պարունակում, որոնք լավացնում են ուղեղի աշխատանքը։