Ամերիկացի հայտնի դերասան Դեյվիդ Հենրին իր ինստագրամյան էջի Stories բաժնում Հայաստանին սատարող հրապարակում է կատարել:
Հրապարակման մեջ գրված է` «Ես հայ չեմ, բայց տեսնում եմ քեզ, հայ չեմ, բայց լսում եմ քեզ, հայ չեմ, բայց քեզ հետ եմ»: Սև ֆոնի վրա արված գրությունը հայկական եռագույնի երանգներով է:
Հենրին գրությանը կից ավելացրել է. «Խորապես տխրել եմ Հայաստանի բնակչության և Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրադարձությունների մասին հայ ընկերներիցս լսելուց հետո: Անկախ ձեր դիրքորոշումից, եկեք աղոթենք այս կոնֆլիկտի ավարտի համար»: