«Ես որպես 30 տարվա կենտրոնի բնակիչ, կարող եմ ասել, որ մեր վերելակը փոխվեց․ լավ է աշխատում Քաղաքապետարանը, ապրեն․․․»․ Սոս Ջանիբեկյան (լուսանկար)

Դերասան Սոս Ջանիբեկյանը Ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է կատարել՝ նշելով, որ Քաղաքապետարանը փոխել է իրենց շենքի վերելակը։

«Իհարկե անկարևոր բան է այս ժամանակաշրջանում , բայց միևնույնն է կյանքը շարունակվում է և լավ բաները ուրախացնում :

Ես որպես 30 տարվա կենտրոնի բնակիչ , կարող եմ ասել , որ ՎԵՐՋԱՊԵՍ մեր տարիներ շարունակ կիսաաշխատող վերելակը փոխվեց, և շյոչիկներն էլ , որոնք էն վիճակում էին 30 տարի, որ գիշերով մտնեիր շքամուտք ու պատահական կպնեիր, հոսանքի հարվածից կմահանաիր:
Լավ է աշխատում Քաղաքապետարանը , ապրեն …
Հ.Գ․ Մի հարց, եթե հետ հեղաշրջում լինի (իհարկե Աստված չանի ) սրանք քանդելու եք , հները հետ դնե՞ք»,- գրել է Սոս Ջանիբեկյանը։