Ջիգարխանյանի հուղարկավորությունից հետո նրա նախկին կինը պատասխանել է Մալախովի կշտամբանքներին

Դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Teleprogramma.pro պորտալին տված հարցազրույցում պատասխանել է հաղորդավար Անդրեյ Մալախովի կշտամբանքներին:

Մալախովը վերջերս ասել է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ծաղկեպսակ չի ուղարկել նախկին ամուսին՝ դերասան Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությանը․ «Հաղորդումն անհեթեթ էր: Ես բոլորովին չեմ արձագանքում դրան։ Ուշադրություն չեմ դարձնում, թե այնտեղ ինչ են ասում։ Այնտեղ նստած են մարդիկ, ովքեր Արմեն Ջիգարխանյանին չեն ճանաչել։ Նրանք լիովին անհեթեթություն են խոսում․ ծիծաղելի և խղճուկ տեսք ունեն։ Եթե չեն ամաչում, թող ասեն ինչ ուզում են»,- նշել է դաշնակահարուհին ՝ հավելելով, որ չի վիճել Մալախովի հետ։

Նա նաեւ հայտարարել է, որ նախկինում Մալախովին համարում էր թոք-շոուի լավագույն հաղորդավար։ «Այն հաղորդումներում, որտեղ բացասական են արտահայտվում իմ մասին վարկանիշները շատ բարձր են։ Բայց, արդյունքում ինձ մոտ աճում է բաժանորդների թիվը։ Սոցիալական ցանցերում գովազդի շատ ավելի շատ առաջարկներ եմ ստանում։ Որքան շատ հիմարություն, այնքան բարձր վարկանիշ», – ամփոփել է նա։

Արմեն Ջիգարխանյանը մահացել է 2020 թվականին՝ կյանքի 86-րդ տարում։ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նրա երրորդ կինն էր: