Ինչու՞ է Քիմ Քարդաշյանը որոշել ամուսանլուծվել Քանյե Ուեսթից

ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու Քանյե Ուեսթի երազանքը խռովություն էր առաջացրել Քիմ Քարդաշյանի հետ նրա ամուսնական կյանքում։

Ինչպես հայտնում է Fox News-ը՝ հղում անելով նոր ի հայտ եկած հաղորդումներին, 2020 թվականի հուլիսի 4-ին 43-ամյա ռեփերի՝ ընտրություններին առաջադրվելու հայտարարությունից կարճ ժամանակ անց նրա հանրային մեկնաբանությունը և սոցցանցում արվող գրառումները պատճառ դարձան նրանց հավանական ամուսնալուծության մասին լուրերի համար:

Page Six պարբերականի աղբյուրը բացահայտել է, որ Ուեսթի նախընտրական քարոզարշավը «համբերության վերջին կաթիլն» էր Քարդաշյանի համար, որից հետո նա պատրաստվում էր ամուսնալուծվել «իր և երեխաների առողջության և հոգեկան ներաշխարհի պահպանման համար»:

Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ Քարդաշյանը սկզբից ևեթ դեմ էր ռեփերի առաջադրվելուն: Նա երբեք հանրության առաջ դուրս չի եկել և չի աջակցել Ուեսթին, ինչը շատ բան է ասում նրա վերաբերմունքի մասին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Քարդաշյանի զայրույթը հարուցել էր նաև ռեփերի խոստովանությունն իր առաջին ելույթի ժամանակ, երբ նա հայտարարել էր, որ իրենք ժամանակին մտածում էին իրենց առաջնեկին՝ 7-ամյա Նորթին լույս աշխարհ չբերելու մասին:

Նշենք, որ ամերիկյան աստղային զույգը պսակադրվել է 2014 թվականին Իտալիայում: