Դերասանուհի Սոֆյա Էռնստի վրա ներկայացման ժամանակ ձյան փոխարեն մեխեր են շաղ տվել

Ռուսաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստի կնոջը՝ Սոֆյա Էռնստի վրա 20 Век-Бал ներկայացման ժամանակ ձյան փոխարեն մեխ են շաղ տվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ «անհայտ անձը ռեկվիզիտի մեջ մեխեր է լցրել և հունվարի 8-ի երեկոյան Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում 20 Век – Бал  ներկայացման ժամանակ 32-ամյա Սոֆյա Էռնստի վրա ձյան փոխարեն այդ մեխն են վերևից շաղ տվել»։
Դերասանուհին միջադեպի հետևանքով չի ուժել։ Ոստիկանությունը փաստի առթիվ ստուգումներ է իրականացնում։