Netflix-ը յուրաքանչյուր շաբաթ նոր ֆիլմ կթողարկի

Netflix-ը 2021 թվականին յուրաքանչյուր շաբաթ նոր ֆիլմ կթողարկի։
Այս մասին հայտնել է Hypebeast-ը՝ վկայակոչելով ծառայությանը։ Netflix-ը 2021թ.-ի ընթացքում 70 նոր ֆիլմեր կթողարկի. դա կգերազանցի այս տարի մյուս սթրիմինգային ծառայությունների թողարկած ֆիլմերի քանակը։
Ծառայության տարբեր նկարահանումների մասնակցել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Լեոնարդո դի Կապրիոն, Իդրիս Էլբան, Էրիկ Անդրեն, Ջենիֆեր Լոուրենսը եւ այլք։ Պրեմիերաների ցանկում են Հոլի Բերիի ռեժիսորական դեբյուտը՝ «Bruised», Էրիկ Անդրեի եւ Լիլ Ռել Հովերիի մասնակցությամբ «Վատ ճամփորդություն» եւ «Կոնկրետ կովբոյը»՝ Իդրիս Էլբայի մասնակցությամբ գլխավոր դերում։