Տիմատին վնասվել է սերֆինգի ընթացքում․ լուսանկար

Ռեփեր Տիմատին, ով այժմ հանգստանում է Մալդիվներում, վնասվածք է ստացել՝ իր ամենասիրելի սպորտաձևերից մեկով՝ սերֆինգով զբաղվելիս։ Այս մասին նա հայտնել է Instagram-յան էջի Stories բաժնում։
Երաժիշտը լուսանկար է հրապարակել, որում երևում են վնասվածքները։ Սակայն Տիմատին չի գանգատվել և տեղի ունեցածը մեկնաբանել է հեգնական ձևով։
«Ժայռերը մշտապես համբուրում են՝ հիշողություն թողնելով»,- լուսանկարը մակագրել է նա։

Հայտնի է, որ վերջին մի ամիսների ընթացքում երաժիշտը հասցրել է լինել ոչ միայն Մալդիվյան կղզիներում, այլև Դուբայում։
Հունվարի վերջին նա հանգստի է մեկնել նախկին սիրելիի՝ Անաստասիա Ռեշետովայի ու իրենց որդու՝ Ռատմիրի հետ։