Ամբողջ գիշեր մենք հետևում էինք Օսկարին ու դրա գլխավոր մրցանակակիրներին և, իհարկե, աստղերի հայտնվելուն՝ իրենց ապշեցուցիչ և մեկը մյուսից տարբերվող կերպարներով: Շատերս հնարավորություն ունեցանք գնահատելու հայտնիների զգեստապահարնը, ովքեր երկար դադարից հետո հայտնվել էին կարմիր գորգի վրա, և ոչ թե նոթբուքի հակառակ կողմում։
Ոմանց հաջողվել էր չկորցնել նորաձևության բարձր արժեքները, բայց եկեք խոստովանենք, որ հիասթափություններ ևս եղան: Իսկ այժմ ժամանակն է վերջնահաշվարկներ կատարելու: Սկսենք ընտրել լավագույն կերպարները. վստահ ենք այս աստղերը ստացել են ձեր հավանությունները:
Այս տարի Օսկարի հիմնական գույները կարելի է անվանել կարմիրն ու ոսկեգույնը, և դրանք, կարծես թե, խորհրդանշում են անցյալ արարողությունների կարոտը, որն ակնհայտորեն կուտակվել է այս տարվա ընթացքում: Կարմիրը գորգի գույնն է, ոսկին՝ արձանիկի: Եվ պարզվեց, որ այս ընտրությունը ճիշտ է. նորաձևության գիտակներից շատերը հավանության են արժանացրել հենց այդ կերպարները:
Դե ինչ, ընտրենք Օսկարի 93-րդ մրցանակաբաշխության լավագույն կերպարները․
Ամանդա Սայֆրիդը՝ Armani Privé զգեստով և Forevermark-ի զարդերով
Մարգո Ռոբին՝ Chanel-ի տոտալ լուքով
Քերի Մալիգանը՝ Valentino Couture-ով և Cartier-ի զարդերով
Օլիվիա Քոլմանը՝ Dior-ի զգեստով և Chopard-ի զարդերով
Մարիա Բակալովան՝ Louis Vuitton-ի զգեստով և Moussaieff-ի զարդերով
Պաուլինա Պորիզկովա
Ֆաթիմա Ֆարհին Միրզան՝ Valentino-ի զգեստով
Ռեգինա Քինգը՝ Louis Vuitton-ի զգեստով և Forevermark-ի զարդերով