«Յուրաքանչյուր մրցույթ կարևոր է արտիսի համար: Դա հրաշալի հարթակ է ուժերը փորձելու և առհասարակ, փորձ ձեռք բերելու համար»,- կայքի հետ զրույցում պատմում է երգիչ Հաոբ Հակոբյանը, ով Արմեն Հովհաննիսյանի հետ միասին այս տարի եղել է «Նոր ութերորդ հնչյուն» արվեստի և երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում:
«Այս մրցույթին այնքան շատ տաղանդավորներ կային, որ դժվար էր գնահատական տալը: Այսպիսով Տարվա 8-րդ հնչյունին ընտրեցինք մեծ դժվարությամբ: Առհասարակ ժյուրիի կազմում լինելը դա մեծ պատասխանատվություն է մեզ համար, չէ որ գնահատում ենք, ոչ թե ելույթ ունեում:
Ու թող շատ լինեն մրցույթներ, կապ չունի ինչ ֆորմատում, կամ ինչ ժանրում սա մարզանք է արտիստների համար»,-հավելում է Հակոբը:
«Նոր ութերորդ հնչյուն» արվեստի և երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնը հիմնադրվել է 2015թ.-ին՝ կոմպոզիտոր-վոկալիստ Կառլ Մանուկյանի և համահիմնադիր Օվսաննա Ալոյանի կողմից:
Մրցույթ-փառատոնն արդյունավետ աշխատանքի շնորհիվ համալրվել է արտերկրից ժամանած մասնակիցներով (Ռուսաստանի Դաշնություն, Բելոռուսիա, Վրաստան, Իրան, Գերմանիա, Արցախ), որի արդյունքում «Նոր ութերորդ հնչյուն» արվեստի և երաժշտության ամենամյա փառատոնը ստացել է միջազգային որակավորում:
7 տարիների բարեխիղճ և արդար աշխատանքների արդյունքում, մրցույթ-փառատոնն իր շուրջն է համախմբել 7000-8000 մասնակից արվեստակիրների:
Ըստ մրցույթ-փառատոնի կանոնակարգի մրցույթն անցկացվում է 3 փուլով.
- Նախընտրական-(մոտ 1000 մասնակից)
- I լսումների փուլ-(մոտ 700 մասնակից)
- I I լսումների փուլ-(մոտ 700 մասնակից)
- Գալլա-համերգ մրցանակաբաշխություն
Մրցույթ-փառատոն-2021 մրցանակաբաշխությունը դափնեկիրներից բացի (I, I I, I I I) ունեցանք նաև 4 գլխավոր (գրան պրի) մրցանակակիրներ՝
- «Ազգային նվագարաններ» (քամանչա) բաժնի մասնակից, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, Վարդենիսի թիվ 1երաժշտական դպրոցի սան Սամվել Զաքոյան (գեղարվեստական ղեկավար՝ Փ. Երանոսյան)
- «Կերպարվեստ» բաժնի (նկարչություն) մասնակից Աիդա Մկրտչյան (դասատու՝ Վ. Բաբայան): Ի դեպ, Աիդա Մկրտչյանի հաղթական նկարը՝ «երկու ազգ, մեկ պետություն» խորագրով, այսօր իր պատվավոր տեղն է գտել Արցախի Հանրապետության նախագահ պարոն Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում
- «Ժող. նվագարաններ» (նվագախումբ) բաժնի մասնակից Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցի նվագախումբը (ղեկավար, դիրիժոր՝ Փ. Երանոսյան)
- «Ժող. նվագարաններ» բաժնի (դհոլ) մասնակից «Դհոլահարների համույթը» (դասատու՝ Հ. Հակոբյան)
- «Նոր ութերորդ հնչյուն 2021» ճանաչվեց «Արվեստի միջազգային դպրոց» Մասնագիտական ՈՒսումնական Հաստատության, վոկալ բաժնի մասնակից, միջազգային մրցույթների դափնեկիր Սյուզաննա Խաչատրյանը (դասատու՝ Կ. Մանուկյան)
Այս տարվա մրցույթ-փառատոնի պատվավոր հյուր «Հրադադար մարդկային կորստի ցավ» ՀԿ նախագահ Աղունիկ Ղուկասյանը ևս անակնկալ մատուցեց, պատվոգրեր հանձնեց՝
ա) մրցույթ-փառատոնի նախագահ Կառլ Մանուկյանին
բ) 44-օրյա Արցախյան պատերազմի մասնակից, պատվավոր հյուր Վահագ Բլբուլյանին
գ) հայրենասիրական երգերով ամենուր սպասված, սիրված և ճանաչված երգիչներ Արմեն Հովհաննիսյանին և Հակոբ Հակոբյանին:
Մրցույթ-փառատոնի տնօրինությունն էլ շնորհակալագրեր հանձնեց միջոցառման պատվավոր հյուրերին և աջակիցներին:
Հոբելյանական «Նոր ութերորդ հնչյուն 2021» արվեստի և երաժշտության ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնի գալլա-համերգ մրցանակաբաշխությունը վարեցին՝ բավականին երիտասարդ, բայց արդեն ճանաչված և սիրված ստեղծագործող Լև Բադալը (Լևոն Բադալյան) և «Նոր ութերորդ հնչյուն 2018» վոկալ բաժնի գլխավոր (գրան պրի) մրցանակակիր, երգչուհի, պարուհի, հաղորդավարուհի, մոդել, գեղեցկուհի Անի Մնացականյանը: