Ամերիկացի ռոք երաժիշտ և դերասան Ջարեդ Լետոն խոստովանել է, որ երիտասարդ տարիներին զբաղված է եղել թմրանյութերի վաճառքով։ Այս մասին նա ասել է Էլեն Դեջեներսի թոք-շոուի ժամանակ։
«Դեռահասության ժամանակ ես աշխատում էի կինոթատրոնում, իսկ հետո ինձ ազատեցին աշխատանքից այն բանի համար, որ գաղտնի թմրանյութեր էի վաճառում։ Սիրում եմ կինո գնալ»,- խոստովանել է դերասանը։ Նա մանրամասնել է, որ այցելուները մարիխուանա գնել են պոպ-կորնի անվան ներքո։
Նշենք, որ Լետոյի երիտասարդության տարիներին ԱՄՆ տարածքում մարիխուանայի վաճառքը համարվում էր հանցագործություն։